Smart Systems-նոր և որակյալ առաջարկություններ ՀՀ առևտրային կազմակերպություններին 19-08-2011 Համաշխարհային շուկայում գործող բոլոր ընկերությունները, առանց որևէ բացառության, մշակում են շուկա մուտք գործելու արդյունավետ և խելացի ուղիներ. իր հերթին, «Սմարթ Սիսթեմս» ընկերությունը, իրականացնելով Սմարթ դիզայն և Սմարթ ծրագրային ապահովում, աջակցում է հայ հաճախորդների բիզնեսին` առաջարկելով խելամիտ և ժամանակակի շնչին համապատասխան, իրատեսական լուծումներ: Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները հետևյալն են. ինտերնետային` համացանցային կայքերի պատրաստում (վեբ-դիզայն), գրաֆիկական դիզայն, մուլտիմեդիա, ՏՏ խորհրդատվություն և ինտերնետային մարկետինգ: Smart Systems-ի կողմից օգտագործվում են ամենատարբեր արդի տեխնոլոգիաներ և ծրագրային փաթեթներ, որոնք կխնայեն հաճախորդի ժամանակն ու դրամական միջոցները: Smart Sale™ Distributor ծրագիրը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք զբաղվում են տարատեսակ ապրանքների առաքմամբ, այդ թվում` - սննդամթերքներ և խմիչքներ - դեղամիջոցներ - ծխախոտ - անձնական հիգիենայի պարագաներ - օծանելիք և այլն Ծրագիրը հնարավորություն է տալիս ավտոմատացնել և կառավարելի դարձնել առևտրային գործարքները և բարձրացնել ընկերության շահույթը: Ծրագիրը ներառում է Pocket PC (PDA, գրպանային համակարգչի) կիրառումը: Ծրագիրը նախատեսված է ինչպես պատվերային, այնպես էլ ոչ պատվերային համակարգով աշխատող ընկերությունների համար: Ծրագրի հիմնական հնարավորություններն են` - ապրանքների շարժ (գնում, ապրանքաշրջանառություն, արտադրություն), - վաճառք և պատվերի իրականացում, - դրամարկղի վերահսկում, - պահեստի կառավարում, - առաքման կազմակերպում գրպանային համակարգիչների Pocket PC միջոցով - տարբեր կարևորության հաշվետվությունների ստացում - տվյալների բազայի ստեղծում և արխիվացում - օգտագործողների լիազորությունների սահմանում Ծրագրի առավելություններն են` - զեղչային համակարգ` քարտային համակարգի կիրառմամբ - դեբիտորական պարտքերի վերահսկում - գործընկերների տվյալների բազա - տվյալների ամբողջական հավաքագրում - բիզնես պրոցեսների կառավարում barcode և mobile տեխնոլոգիաների կիրառմամբ - պահեստի նվազագույն և առավելագույն շեմերի սահմանում - անձնակազմի աշխատաժամանակի վերահսկում - մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր վաճառակետի վերաբերյալ - դրամաշրջանառության և ապրանքաշրջանառության ծավալների վերահսկում և պլանավորում - վաճառքի ծավալների կանխատեսում և պլանավորում - հաշվետվությունների արդիականացում, հաշվարկային բազայում տվյալների ներմուծման կտրուկ արագացման հաշվին - հաճախորդի բողոքների գրանցում - զեղչի տրամադրում` ինչպես ամբողջական այնպես էլ մասամբ - շորթումների կանխարգելում - ցանցի ստեղծում - տվյալների տեղափոխում և ստացում 1C համակագից - տվյալների և հաշվետվությունների տեղափոխում Microsoft Word ,Excel Ծրագիրը մշակված է Visual Studio .NET պլատֆորմի վրա, Bar Code և Mobile տեխնոլոգիաների կիրառմամբ և աշխատում է MySQL տվյալների բազայի հետ: Եզրափակելով` նշենք, որ ընկերությունը բարձր է գնահատում իր աշխատակիցների ու համագործակցող յուրաքանչյուր կազմակերպության ստեղծագործական ունակությունները, նորարարությունը և պատասխանատվությունը: Իր լավագույն առանձնահատկությունների շնորհիվ` կազմակերպությունը սերտորեն համագործակցում է «Աշտարակ կաթ¦ ՓԲԸ, "Սարգիս Կարոլինա" ՍՊԸ, “ArtFood” պահածոների գործարանի, “Philip Morris”, “Jermuk Group” ՓԲԸ և շատ այլ հանրաճանաչ ընկերությունների հետ: Գնալ հետ |