Ավելացնել էջանիշԿայքի քարտեզ
English . Armenian . Russian . French
 
 
Smart Sale Distributor
 

Smart Sale™ Distributor ծրագիրը նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք զբաղվում են տարատեսակ ապրանքների առաքմամբ, այդ թվում`

• սննդամթերքներ և խմիչքներ
• դեղամիջոցներ
• ծխախոտ
• անձնական հիգիենայի պարագաներ
• օծանելիք և այլն

Ծրագիրը հնարավորություն է տալիս ավտոմատացնել և կառավարելի դարձնել առևտրային գործարքները և բարձրացնել ընկերության շահույթը:
Ծրագիրը ներառում է Pocket PC (PDA, գրպանային համակարգչի) կիրառումը: Ծրագիրը նախատեսված է ինչպես պատվերային, այնպես էլ ոչ պատվերային համակարգով աշխատող ընկերությունների համար:

Ծրագրի ‎ հիմնական հնարավորություններն են`

• ապրանքների շարժ (գնում, ապրանքաշրջանառություն, արտադրություն),
• վաճառք և պատվերի իրականացում,
• դրամարկղի վերահսկում,
• պահեստի կառավարում,
• առաքման կազմակերպում գրպանային համակարգիչների Pocket PC միջոցով
• տարբեր կարևորության հաշվետվությունների ստացում
• տվյալների բազայի ստեղծում և արխիվացում
• օգտագործողների լիազորությունների սահմանում

Ծրագրի ‎ առավելություններն են`

• զեղչային համակարգ` քարտային համակարգի կիրառմամբ
• դեբիտորական պարտքերի վերահսկում
• գործընկերների տվյալների բազա
• տվյալների ամբողջական հավաքագրում
• բիզնես պրոցեսների կառավարում barcode և mobile տեխնոլոգիաների կիրառմամբ
• պահեստի նվազագույն և առավելագույն շեմերի սահմանում
• անձնակազմի աշխատաժամանակի վերահսկում
• մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր վաճառակետի վերաբերյալ
• դրամաշրջանառության և ապրանքաշրջանառության ծավալների վերահսկում և պլանավորում
• վաճառքի ծավալների կանխատեսում և պլանավորում
• հաշվետվությունների արդիականացում, հաշվարկային բազայում տվյալների ներմուծման կտրուկ արագացման հաշվին
• հաճախորդի բողոքների գրանցում
• զեղչի տրամադրում` ինչպես ամբողջական այնպես էլ մասամբ
• շորթումների կանխարգելում
• ցանցի ստեղծում
• տվյալների տեղափոխում և ստացում 1C համակագից
• տվյալների և հաշվետվությունների տեղափոխում Microsoft Word ,Excel


Ծրագիրը մշակված է Visual Studio .NET պլատֆորմի վրա, Bar Code և Mobile տեխնոլոգիաների կիրառմամբ և աշխատում է MySQL տվյալների բազայի հետ:

 

Բեռնել գնացուցակը 

 

Smart Sale Distributor ծրագրի փաթեթի աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանները