«ՍՄԱՐԹ ՍԻՍԹԵՄԶ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԲԱՐՁՐՈՐԱԿ SEO և ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 05-08-2011Բացի ինտերնետ կայքերի ձևավորումից և վեբ-ծրագրավորումից «Սմարթ Սիսթեմզ» ընկերությունն արդեն երկար տարիներ աշխատում է նաև ինտերնետային մարքեթինգի ոլորտում` առաջարկելով իր հաճախորդներին վեբ-ծառայությունների մի ամբողջական համալիր, որն ընդգրկում է SEO /փնտրող համակարգերի օպտիմիզացում/, փնտրող համակարգերում գրանցում, ինտերնետային գովազդ /Google Ads և Adwords/ և բաններային գովազդ: Myspace-ի, Twitter-ի և իհարկե Facebook-ի նման ցանցային համայնքների զարգացման և տարածման հետ մեկտեղ ինտերնետային մարքեթինգի բնագավառում ավելի է կարևորվում գովազդը սոցիալական ցանցերում: Մեր ընկերությունը գործի է դնում իր բոլոր ռեսուրսները` ապահովելու իր հաճախորդներին Facebook սոցիալական ցանցում լիարժեք գովազդով. մենք աշխատում ենք Facebook-ի խմբերի, ներկայացուցչական էջերի և անհատական պրոֆայլների հետ: Սոցիալական ցանցերում գովազդի բնագավառում «Սմարթ Սիսթեմզ»-ի խոշորագույն հաջողություններից է «Աշտարակ-Կաթ» ընկերության պաշտոնական էջի առաջխաղացումը, որը բավական կարճ ժամանակահատվածում 15 հազարից ավելի հետևորդներ ձեռք բերեց: Գնալ հետ |